211652_close_icon
views-count3820 դիտում article-date 23:59 20-01-2019

Ոստիկանները բացահայտեցին նապաստակի ապօրինի որսի դեպքը

Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ: Շարժվելով ձայների ուղղությամբ՝ նկատել են չորս հոգու, որոնցից մեկի ձեռքին որսած նապաստակ է եղել: Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել են որսորդական հրացաններ: Պատրաստված նյութերը, հրացանների և որսի հետ միասին, ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր