Բալիում պատրաստվում են հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները մտադիր են 10 ԱՄՆ դոլարի չափով հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հաղորդում է Ria Novosti գործակալությունը։
Զբոսաշրջային հարկից ստացվող եկամուտն ուղղվելու է շրջակա միջավայրի և տեղական մշակույթի պահպանման ծրագրերին: Նշվում է, որ կղզում հատկապես սուր է պլաստիկ թափոնների խնդիրը:
«Զբոսաշրջիկները կհասկանան: Նրանք ուրախ կլինեն վճարել, քանի որ հարկն ուղղված է լինելու շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանմանը»,- ասել է նահանգապետ Վայան Կոստերը:
Ներկայում քննարկվում է, թե ինչ ձևով է գանձվելու հարկը: Հավանական է, որ այն ներառվի ավիատոմսի գումարի մեջ կամ հավաքվի օդանավակայաններում: