211652_close_icon
views-count258813 դիտում article-date 22:50 18-01-2019

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.Երևանում մի խումբ ճիվաղներ օրը ցերեկով վնասում են Mercedes-ը, իսկ նրանցից մեկը կրակոցներ է արձակում. ոստիկանությունը պետք է հայտնաբերի նման թափթփուկներին

Միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են երեկ՝ հունվարի 17-ին, Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ՀՀ ոստիկանությունը, Երևանի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և նման թափթփուկներին կհայտնաբերեն ու նրանք պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում՝ հասարակությունը տեղին կբարձրաձայնի, երբ ասի՝ «Ստացվում է՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր