211652_close_icon
views-count2113 դիտում article-date 18:15 18-01-2019

Աշխարհում ամենաշատը աշխատավարձերի վրա ծախսում է «Ռեալը». ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՈւԵՖԱ-ն ուսումնասիրել է վերջին 10 տարում եվրոպական ակումբների գործունեությունը: Մասնավորապես, աշխարհում աշխատավարձերի ամենամեծ ծավալով ակումբը «Ռեալն» է: 2017-ին այն կազմել է 406 մլն եվրո: Վերջին 10 տարիների ընթացքում տարեկան աճը կազմել է 32%: Դա 4,8 անգամ բարձր է Լա Լիգայի ակումբներում աշխատավարձերի միջին ծավալից: Թոփ 20 ցանկում երեք իսպանական ակումբներ են՝ նաև «Բարսելոնան» և «Ատլետիկոն», 9 անգլիական ակումբ («Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Տոտենհեմ», «Քրիսթալ Փելաս», «Լեսթեր» և «Սաութհեմփթոն»), մեկ ֆրանսիական՝ ՊՍԺ, 4 իտալական՝ «Յուվենթուս, «Ինտեր», «Ռոմա», «Միլան» և 3 գերմանական՝ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը»: Միայն երկու ակումբի մոտ է աշխատավարձի ֆոնդը գերազանցում եկամուտների 70%-ը, ինչը համարվում է ծայրահեղ՝ «Ռոման» (83%) և «Քրիսթալ Փելասը»՝ (79%):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր