Աշխարհում ամենաշատը վաճառվում են Մեսիի խաղաշապիկները
«Բարսելոնայի» մարզաշապիկները` Լիոնել Մեսիի խաղահամարով և ազգանունով, երկրպագուների մոտ ամենամեծ պահանջարկն ունեն:
World Soccer Shop-ի տվյալներով, 2015թ. ամենաշատը գնել են հենց Մեսիի խաղաշապիկները: 2-րդ և 3-րդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուի («Ռեալ) և Նեյմարի («Բարսելոնա») խաղաշապիկներն են:
Նշենք, որ այս հերթականությամբ էլ նշված ֆուտբոլիստները տեղ զբաղեցրին «Ոսկե գնդակի» համար պայքարում. Մեսին ստացավ 5-րդ «Ոսկե Գնդակը», Ռոնալդուն և Նեյմարը գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը: