Պրիմերայում ամենաշատը աշխատավարձերի վրա ծախսում է «Բարսելոնան»
Իսպանիայի Լա Լիգան հրապարակել է այն գումարները, որոնք պրիմերայի և երկրորդ դիվիզիոնի՝ սեգունդայի ակումբներն այս մրցաշրջանում ծախսում են խաղացողների և մարզիչների վրա:
Վարկանիշը գլխավորել է «Բարելոնան», որը ծախսում է 507 միլիոն եվրո: Երկրորդը «Ռեալն» է, երրորդը՝ «Ատլետիկոն»:
Սակայն պետք է նշել, որ «Բարսելոնայի» և «Սևիլյայի» ցուցանիշներում ընդգրկված են և պրիմերայում, և՝ սեգունդայում հանդես եկող նույնանուն ակումբների ծախսերը: