211652_close_icon
views-count19862 դիտում article-date 00:15 18-01-2019

Արսեն Կիրկորովը 18-ամյա ուսանողուհուն վրաերթի ենթարկելուց հետո հրաժարական է տվել

Կրասնոդարի կայազորային դատարանի դատավոր Արսեն Կիրկորովը Դատավորների բարձրագույն որակավորման կոլլեգիա հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է [url=https://esquire.ru/articles/79402-sudya-iz-krasnodara-podal-v-otstavku-posle-togo-kak-sbil-studentku-i-popytalsya-skrytsya/]Esquire[/url]-ը: Որոշումը նա ընդունել է հետիոտնի անցումում 18-ամյա ուսանողուհի Վիկտորիա Զվերեւային վրաերթի ենթարկելուց հետո: Վթարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում Տուրգենեւի եւ Ստախանովսկայա փողոցների հատման վայրում: Արդյունքում աղջիկը ջլրերի պատռվածքով եւ հոդախախտով հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածը պատմել է, որ Կիրկորովը դուրս է եկել մեքենայից եւ փորձել է բարձրացնել իրեն՝ ասելով. «Ի՞նչ ես կրկես սարքում: Արի փող տամ ու բաժանվենք»: Վկաներից մեկը պնդում է, որ դատավորը հարբած էր, սակայն Կիրկորովը հերքել է այդ. «Ես հարբած չէի, ես էմոցիոնալ վիճակում էի, ինձ համար կատարվածը շոկ էր»:

Նմանատիպ նյութեր