1851 դիտում
16:20 17-01-2019
Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է ԱԺ պատգամավորներին երկար չսպասեցնել
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է հնարավորինս շուտ ԱԺ ներկայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Մարուքյանը հայտնեց հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ես ԱԺ նախագահից եմ հետաքրքրվել, ասում է, որ չեն ուղարկել նախագիծը: Որքանով որ հասկանում եմ՝ կառավարությունն իրավունք ունի նախագիծը դեռևս չուղարկել: Այս նիստը կընդհատվի, երբ հանձնաժողովների նախագահները կընտրվեն, և այնուհետև կվերսկսվի կառավարության ծրագիրը ստանալուց հետո»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանն, այնուամենայնիվ, գործադիրին հորդորեց երկար չսպասեցնել պատգամավորներին:
«Կառավարության մեր գործընկերներին ես հորդորում եմ հնարավորինս շուտ նախագիծն ուղարկել խորհրդարան, որովհետև մենք պետք է ժամանակ ունենանք պատրաստվելու և հասկանալու, թե ինչ տեսլական ունի նոր կառավարությունը իր կառուցվածքի վերաբերյալ, որը, կարծում եմ, բացի կրճատումներից, պետք է ենթադրի նաև սուպերվարչապետական համակարգի վերափոխում: Հետևաբար, պահանջում եմ, որպեսզի նախագիծը շուտ ուղարկեն խորհրդարան»,- նշեց նա:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը ներառված է, բայց դրա վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
15:05 24-08-2019
«Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը
2598 դիտում
18:37 11-06-2014
Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան
874 դիտում
10:40 06-06-2015
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. ՀԺ
Այս բաժնից
604 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
403 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)