211652_close_icon
views-count2610 դիտում article-date 21:19 16-01-2019

Հայ֊-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Հայ-֊ադրբեջանական սահմանին այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Բարեկամավան համայնքի ֆեյսբուքի էջը: «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին», - նշված է [url=https://www.facebook.com/Barekamavan/posts/2198061690212076?__tn__=-R]ֆեյսբուքի էջում[/url]:

Նմանատիպ նյութեր