211652_close_icon
views-count2180 դիտում article-date 16:09 15-01-2019

Պետեր Չեխը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարեց, որ ամռանը կավարտի կարիերան: «Սա պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակով իմ 20-րդ մրցաշրջանն է: Զգում եմ, որ սա հարմար պահ է՝ մրցաշրջանի ավարտից հետո կարիերաս ավարտելու մասին հայտարարելու համար: 15 տարի պրեմիեր-լիգայում անցկացնելով՝ ես հասել եմ այն ամենին, ինչին՝ ձգտել եմ, նվաճելով հնարավոր ամեն ինչ: Ես շարունակում եմ աշխատել «Արսենալում»: Հուսով եմ, որ կկարողանանք ևս մեկ տիտղոս նվաճել», գրել է Չեխը իր թվիթերում: Պետր Չեխը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին: 2004թ. 10,3 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Չելսի», որի կազմում մասնակցել է 494 պաշտոնական խաղի, իսկ 2015-ին՝ տեղափոխվեց «Արսենալ»: Չեխը 4 անգամ նվաճել է Պրեմիեր-լիգան, 5 անգամ՝ Անգլիայի Գավաթը, 3՝ Անգլիական լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան: Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է 12 խաղի. դա ազգային ռեկորդ է: Եվրո-2004-ի բրոնզե մեդալակիր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր