211652_close_icon
views-count2402 դիտում article-date 23:30 14-01-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ: Հայաստանի նախագահը և պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։ Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։ Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։ Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև aտեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։

Նմանատիպ նյութեր