1761 դիտում
19:18 14-01-2019
Արա Բաբլոյանն Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարևորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:
Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարևորել խորհրդարանում ձևավորված դրական ավանդույթների շարունակականության ապահովումը, նորերի ձևավորումն ու զարգացումը:
Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաև Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին:
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
10:28 07-02-2019
Գարեգին Պետրոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է փոխանցել Արարատ Միրզոյանին
760 դիտում
07:10 21-12-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
385 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
652 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
430 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը