211652_close_icon
views-count1753 դիտում article-date 16:23 14-01-2019

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը

7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: Հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման հայտարարությունն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Լենա Նազարյանն առանձնանում է իր անաչառ մարդկային հատկություններով, դերակատարում է ունեցել ընտրական գործընթացներն ավելի ժողովրդավարական դարձնելու գործում»,-ասաց Մակունցը: Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ` Նազարյանը նաև կարևոր դերակատարում է ունեցել նախորդ գումարման ԱԺ-ում: Նրա համար քաղաքացին ու անհատը բարձրագույն արժեքներ են: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: «Իմ քայլը» դաշինքն արդեն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը փոխնախագահներից մեկի պաշտոնում: ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր