211652_close_icon
views-count1923 դիտում article-date 13:07 14-01-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 11-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 22.40-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացոհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 9-ին, ժամը 22.40-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի: ՊՊԾ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 60-ամյա վարորդը, ով նույն օրը ներկայացվել է ՃՈ: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրվեժ ճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել «Մեր Աշխարհ» ռեստորանային համալիրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացուհի: Պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյանի Նոյեմբերի 29-ի փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացուհի : Քաղաքացուհու որդին հայտնել է, որ մայրը վնասվածքը ստացել է հունվարի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցում «ՎԱԶ-21074», «ԲՄՎ 328», «Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցում կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 18.15-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր միջհամայնքային ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Նոր Ամասիա-Հուշակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կիրանց գյուղում կողաշրջվել է ջրատարի մեջ. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Եր. Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 18.15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Mersedec C-180» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Արմաիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճյուղում ձնածածկի հետևանքով կորցրել է կառավարումը և դուրս եկել երթևեկելի մասից. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 22.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհին՝ Մայիսյան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու ու իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 19․00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11,4-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով քարերին՝ կողաշրջվել. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 13-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Արզնի-Բյուրեղավան խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմանկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանադնոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր