211652_close_icon
views-count36143 դիտում article-date 21:05 13-01-2019

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է դուր գալ Նիկոլ Փաշինյանին

[url=http://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Աղաջանովների ընտանիքին: Նախարարի այս ուշացած քայլը մեկ նպատակ ունի ցույց տալ վարչապետին, որ ինքը կարող է իր ազդեցությունն ունենալ բժշկական հանրության շրջանում: Դեռևս հինգշաբթի օրը, երբ ամբողջ բժշկական հանրությունը ոտքի էր կանգնել, նախարարը լուռ էր, իսկ հիմա որոշել է այս ողբերգական իրադարձությունը օգտագործել և բանակցողի դերը ստանձնել: Անգամ ընտանիքին խոստացել է հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, միայն կանխվի վաղվա բողոքի ակցիան: Սակայն ընտանիքն անդրդվելի է և պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ անվանի ու մեծ համբավ ունեցող ներկայացուցիչներ, հանրապետության տարբեր հիվանդանոցների ավելի քան 800 բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել և դիմել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չշնորհի:

Նմանատիպ նյութեր