211652_close_icon
views-count4475 դիտում article-date 18:52 13-01-2019

Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի: Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը: Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից մեկի պատմական անվանումն է և չէր ընդունում Մակեդոնիա պետությունն՝ այդ անվանումով: Հունաստանի ՊՆ ղեկավարը ի սկզբանե դեմ է եղել Մակեդոնիայի հետ համաձայնագրին, որը Աթենքը ստորագրել էր նախորդ տարվա հունիսի 17-ին: Ըստ այդմ, Հունաստանը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, և եթե Սկոպյեն ցանկանա երկրի անվանումը փոխել՝ այն դարձնելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը: Հունվարի 11-ին Մակեդոնիայի կառավարությունը հաստատել է երկրի անվանափոխության նախաձեռնությունը:

Նմանատիպ նյութեր