211652_close_icon
views-count5000 դիտում article-date 21:14 12-01-2019

Սմբատ Լպուտյան. Հայաստանի առաջնությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց ազգային 79-րդ և կանանց 74-րդ առաջնության վիճակահանությունը: Առաջնություններին մասնակցում են 10-ական շախմատիստ, տղամարդկանց մրցաշարն ունի 14-րդ կարգ, միջին վարկանիշը 2577 է: Տղամարդկանց մրցաշարում սահմանված է գրոսմայստերի նորմա: Չեմպիոններն իրավունք են ստանալու հանդես գալ Հայաստանի հավաքականների կազմերում, 1-3-րդ տեղերը գրավածները՝ հաջորդ տարվա առաջնությունում, իսկ տղամարդկանց 1-5-րդը՝ Եվրոպայի անհատական առաջնությունում: Վիճակահանությունից առաջ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշեց, որ անկասկած Հայաստանի առաջնությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն Հայաստանում այլ նաև ամբողջ աշխարհում, քանի որ աշխարհում միայն մի քանի երկրներ ունեն այսպիսի հզոր կազմով առաջնություն: «Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները շատ գրավիչ են դարձել ոչ միայն մեր երկրի, այլևս ամբողջ աշխարհի համար, քանի որ շատ հավասար կազմ ենք հավաքում: Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի առաջնությունում»,-մասնավորաօես նշեց:Լպուտյանը: Նա նաև բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց։ Տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրում միմյանց դեմ կմրցեն Արման Փաշիկյան-Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր Սահակյան և Մանուել Պետրոսյան-Արամ Հակոբյան զույգերը: Կանանց մրցաշարի մեկնարկում ձևավորվեցին հետևյալ զույգերը` Անահիտ Մկրտչյան-Մարիամ Մկրտչյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան-Մարիա Կուրսովա, Արփինե Գրիգորյան-Աննա Խաչատրյան, Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր