28561 դիտում
16:30 18-08-2017
Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել
«Այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացել խորովածի փառատոնի նկատմամբ: Սպասվում են մեծ թվով այցելուներ»,- այսօր ասուլիսում ասել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անդրադառնալով Խորովածի միջազգային 9-րդ փառատոնի նախապատրաստական միջոցառումներին և արձագանքներին: Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ այն Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ևս հաստատեց այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ այս փառատոնին մասնակցելու համար:
Խորովածի փառատոնի գեղարվեստական բաժնի կազմակերպիչ Անդրե Սիմոնյանի խոսքով՝ ամեն տարվա պես այս տարի ևս մեծ շեշտ կլինի մշակութային բաժնի վրա, որն այս անգամ բաղկացած է լինելու երկու հատվածից: Առաջին հատվածում կներկայացվի ժամանակակից երաժշտություն՝ ելույթ կունենա «Adana project» երաժշտական խումբը: Երկրորդ հատվածում ելույթ կունենան ժողովրդական երգիչ, երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլք:
«Քանի որ փառատոնն արդեն միջազգային ուշադրություն է գրավում, մենք ընդգրկել ենք նաև այլ երկրներից երաժիշտների: Ելույթ կունենա հատուկ հյուր պոլսահայ երգչուհի Սիբիլը»,- նշել է Անդրե Սիմոնյանը:
Փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում:
Նմանատիպ նյութեր
13412 դիտում
12:34 02-12-2017
Հայաստանում առաջին WEB-սերիալը մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
565 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1156 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը