211652_close_icon
views-count12815 դիտում article-date 12:34 02-12-2017

Հայաստանում առաջին WEB-սերիալը մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«5 պլյուս» այսպես է կոչվում Հայաստանում առաջին WEB- սերիալը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում: Իսկ հետաքրքրության պատճառն էլ պարզ է ու հասկանալի. Նախ՝ սերիալը ցուցադրվում է ոչ թե հեռուստատեսությամբ, այլ յութուբյան ալիքով. https://www.youtube.com/channel/UC_1cULpY3hnBdwuEsLdWvcg և երկրորդ՝ այսօր 3 տարեկանից սկսած բոլոր երեխաներն ու երիտասարդները համացանցում են և գերադասում են իրենց հետաքրքող ողջ ինֆորմացիան ստանալ հենց այդտեղից: Եվ պատահական չէ, որ մեր օրերում մեծ ճանաչում են վայելում համացանցի տիրույթում գործող բլոգերներն ու հայտնի ֆիրմաների պատվերով նկարահանված ՎԵԲ-ՍԵՐԻԱԼՆԵՐԸ: «5 պլյուս»-ի պրոդյուսեր Արփի Վանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս սերիալը բազմաթիվ երիտասարդների համար երազանքներ իրականացնելու հնարավորություն է, տարածք, որտեղ նրանք կատարում են իրենց առաջին քայլերը և դրանով իսկ իրենց հասակակիցներին հավատացնում, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն: Իսկ ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել երիտասարդության համար, քան երազանքներ իրականացնելու տեսլականը: Հետաքրքիրն այն է, որ չունենալով հեռուստատեսությամբ գովազդ, ՛՛ 5+՛՛-ի թիմը կարողացել է կարճ ժամանակում մեծ ճանաչում ապահովել սերիալի համար. Այդ մասին են վկայում ինչպես նախագծի ֆեյսբուքյան էջի, այնպես էլ ինստագրամի ու յութուբյան ալիքի ամեն րոպե աճող բաժանորդների քանակը, դիտումներն ու քննարկումները: Վեբ սերիալի պրոդյուսերը նշեց, որ հայտնի դերասաններ՝ Արմեն Թադևոսյանի, Գայանե Մկրտչյանի, ԳՌԱՖՍԵՐԻ /ու դեռ էլի հայտնիներ կմիանան/ հետ մեկտեղ խաղում են նաև տաղանդավոր երեխաներ և արվեստի դպրոցի ուսանողներ: ՛՛Այսօր երիտասարդությունը թանկ է գնահատում իր ժամանակը: Նրա համար ավելի ձեռնտու է ինֆորմացիա ստանալ , այսպես ասած, ոտքի վրա, իսկ վեբ-սերիալները հենց դա են ապահովում. Առավելություններից մեկն էլ այն է, որ 10 րոպեանոց են և հենց նրա համար են այդքան կարճ, որպեսզի հնարավոր լինի դիտել դասամիջոցին, տրանսպորտում, մետրոյում, ինչ-որ տեղ վազելուց՛՛,-ասաց Արփի Վանյանը, հավելելով, որ ՛՛5 պլյուս՛՛-ում հատուկ սցենարական գծի շնորհիվ կարողանալու են նկարահանվել նաև սերիալի հետևողներն ու քննարկումների ակտվ մասնակիցները: Մենք էլ մեր կողմից կանաչ ճանապարհ ու հետաքրքիր նկարահանումներ ենք ցանկանում ՛՛5պլյուսի ՛՛ խմբին և ողջունում, որ մեր դժվար օրերում կան մարդիկ, ովքեր շարունակում են քայլել իրենց երազանքների հետքերով....
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր