211652_close_icon
views-count67902 դիտում article-date 14:09 12-01-2019

Արտակարգ ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել և տեղում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են և չեն կարողանում նրան օգնել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ միասին հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի չգործող մակարոնի արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել և գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր