Ֆաբրեգասը «Չելսիից» տեղափոխվեց «Մոնակո»
«Չելսիի»կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: 31-ամյա իսպանացին իշխանական երկրի ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2022 թվականի ամառը:
Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն ֆունտ:
Այս մրցաշրջանում Ֆաբրեգասը ԱՊԼ-ում 6 հանդիպման է մասնակցել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
«Չելսիի» կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 4,5 տարի անցկացրեց՝ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: