4526 դիտում
18:56 11-01-2019
Աբխազիան «խոզագրիպի» պատճառով 2 ամսով փակում է Վրաստանի հետ սահմանը
Աբխազիան փակում Է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրԷի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր Է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում Է մտցվել»:
«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում Է մտցվում, ինչպես նաեւ արգելք Է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել Է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ Է մահացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
15:26 20-02-2016
Միգրանտների հոսքի մեծացման պատճառով Սերբիան փակում է Մակեդոնիայի հետ սահմանը
1337 դիտում
12:23 25-11-2014
Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի տարածքներն են. ԱՄՆ Պետդեպ
1084 դիտում
22:55 06-12-2024
Հորդանանը փակում է Սիրիայի հետ սահմանը
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»