1382 դիտում
12:23 25-11-2014
Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի տարածքներն են. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 24-ին Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության ու դաշինքի վերաբերյալ պայմանագրի կնքման հետ, հաղորդում է Georgia Online-ը:
Հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգներն անօրինական են համարել պայմանագիրը, քանի որ Աբխազիան ր Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի տարածքներ:
«Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն անոփոփոխ է և հստակ. Այդ տարածաշրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում, և մենք շարունակելու ենք Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում աջակցել Վրաստանին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն:
Նա կոչ է արել Ռուսաստանին կատարել 2008 թվականին հրադադարի պայմանագրի շրջաակում ստանձնած իր պարտավորությունները և չեղյալ հայտարարել Աբխազին և Հարավային Օսիան անկախ ճանաչելու իր հռչակագիրը:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
13:04 10-09-2014
Վրաստանը ծրագրում է բացառապես խաղաղ ճանապարհով վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան. Գ. Մարգվելաշվիլի
1117 դիտում
21:11 18-03-2024
Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին․ Ստոլտենբերգ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր