Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 485.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.73 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 559.32 դրամ (աճել է 3.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.47 դրամ (աճել է 1.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.24 դրամ (մնացել է անփոփոխ):