2015 դիտում
19:34 10-01-2019
Տրանսպորտի նախարարությունը 2018 թ. ստացել է 38 հազարից ավելի դիմում և գրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018 թվականին մուտքագրվել է 38914 դիմում և գրություն, որոնցից 1416-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 2098-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 185 հարցում: Եվս 24 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 581 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 23 լիցենզիա և 872 ներդիր, փոստային կապի գործունեության 2 լիցենզի և 2 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 482 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 3 լիցենզիա և 3 ներդիր:
Նույն ժամանակահատվածում 353 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
6525 դիտում
20:41 07-02-2018
2018 թ. hունվարին Տրանսպորտի նախարարությունը ստացել է 3700-ից ավելի դիմում և գրություն
1925 դիտում
12:21 11-04-2018
Առաջին եռամսյակում ՏԿՏՏ նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն
1759 դիտում
16:13 17-07-2018
ՏԿՏՏ նախարարությունը 2018թ. առաջին կիսամյակում ստացել է 20.000-ից ավելի դիմում և գրություն
Այս բաժնից
709 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
613 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
520 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին