Աարոն Ռեմզին կտեղափոխվի «Յուվենտուս»
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
Ուելսցին «Յուվենտուսի» հետ 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել: Թուրինյան ակումբում Ռեմզիի աշխատավարձը կկազմի տարեկան 8 մլն եվրո և նա ակումբում Ռոնալդուից հետո կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հունվարի 13-ին Ռեմզին բուժզննում կանցնի «Յուվեում»: Նշենք, որ նա «Արսենալի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեկավ և «Յուվենտուս» կտեղափոխվի առանց փոխհատուցման:


