211652_close_icon
views-count337 դիտում article-date 20:45 07-04-2026

Աարոն Ռեմզին ավարտեց կարիերան

Լոնդոնի «Արսենալի», Թուրինի «Յուվենտուսի», Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմզին հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ իր որոշումն անվանելով բարդ։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր ակումբներին, որոնցում հանդես է եկել։

35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը մեքսիկական «Պումասն» էր, որը նա լքել էր 2025 թվականին։

Ռեմզին հանդես է եկել նաեւ «Կարդիֆում», «Նիցայում», «Գլազգո Ռեյնջերսում», «Նոթինգեմ Ֆորեսթում»։

Նա Անգլիայի եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր է, Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Շոտլանդիայի գավաթակիր։

Նմանատիպ նյութեր