211652_close_icon

Ռեմզին «Յուվենտուս» կտեղափոխվի և միայն Ռոնալդուից ավելի ցածր աշխատավարձ կստանա

views-count2042 դիտում article-date 17:09 24-12-2018
«Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմզին՝ մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: Իտալակաան առաջատար մարզական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրինցիները Ռեմզիի հետ արդեն համաձայնեցրել են պայմանագիրը: Ուելսցին «Յուվենտուսում» կստանա տարեկան 10 միլիոն եվրո: Ավելի շատ «Յուվեում» վաստակում է միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ տարեկան 31 մլն եվրո: Այսօրվա դրությամբ «Յուվենտուսի» երեք ամենաբարձր վարձատրվող խաղացողների թվում են Պաուլո Դիբալան (7 մլն) և Միրալեմ Պյանիչը (6,5 մլն): Նշենք, որ Ռեմզին ազատ գործակալ կդառնա 2019թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր