211652_close_icon
views-count4416 դիտում article-date 18:20 27-07-2018

Ունաի Էմերի. Ցանկանում եմ, որ Ռեմզին մնա թիմում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է թիմում կիսապաշտպան Աարոն Ռեմզիի ապագային: «Աարոնը մեր թիմի համար կարևոր խաղացող է: Պայմանագրի կետերը պետք է կատարեն ինչպես ակումբը, այնպես էլ՝ ֆուտբոլիստը: Անձամբ ես ցանկանում եմ, որ նա մնա «Արսենալում»: Ցանկանում եմ, որ նա մեր հետ մարզվի ու իրեն ցույց տա խաղադաշտում: Կարծում եմ, նա կմնա», ասել է Էմերին: Ռեմզիի պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ տարի: Նրան ցանկանում է ձեռք բերել Հռոմի «Լացիոն»:

Նմանատիպ նյութեր