211652_close_icon

Տոն օրերին «Թեժ գիծը» 2018-ի համեմատ գրեթե երեք անգամ ավելի զանգեր է ստացել. Երևանի քաղաքապետարան

views-count1036 դիտում article-date 14:16 10-01-2019
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը տոն օրերին աշխատել է շուրջօրյա ժամանակացույցով: Վիճակագրության համաձայն դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ ստացվել է 290 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 104-ի համեմատ: 1-08 հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի և վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 զանգ: Վարչական շրջաններում տոնական՝ ոչ աշխատանքային օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 253 հեռախոսազանգ: Քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին պատասխանատուներն արագ արձագանքել են և ընթացք տվել:

Նմանատիպ նյութեր