211652_close_icon
views-count2282 դիտում article-date 15:16 09-01-2019

Մաուրիսիո Պոչետինո. Վենգերին կհարցնեի, թե արդյո՞ք արժեր 22 տարի մնալ «Արսենալում»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է «Արսենալում» Արսեն Վենգերի աշխատանքը: «Ես մեծագույն հարգանք եմ տածում Արսեն Վենգերի հանդեպ: Պետք է լինել ոչ միայն ֆանտաստիկ, այլ նաև՝ մեծ մարդ, որպեսզի «Արսենալի» պես ակումբը ղեկավարես 22 տարի և անցնեն այն ամենով, ինչ տեղի է ունեցել թիմի հետ: Դա ապշեցուցիչ է: Ահա թե ինչու եմ տխուր, որ նա բաժանվեց իր ակումբի հետ: Դա արդարացի չէր այն ամենից հետո, ինչ Վենգերն արել է «Արսենալի» համար: Հուսով եմ, որ երբևիցե հնարավորություն կունենամ զրուցել նրա հետ և հարցնել. «Արժե՞ր այս ամենը, այս 22 տարին: Չգիտեմ, թե ինչ կպատասխանի», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր