Ֆրանսիական «Նիցայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հերթական թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել:
«Բավարիայից» ու Դորտմունդի «Բորուսիայից» հետո 60-ամյա շվեյցարացու թեկնածությունը դիտարկում է նաև «Արսենալը», որի ներկայիս մարզիչ Արսեն Վենգերի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2019թ. հունիսին:
Բացի Ֆավրից, «Արսենալի» մարզչի թեկնածուների թվում են Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը և Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականների նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն: