Մաուրիսիո Պոչետինո. Էմերիի օրոք «Արսենալում» ամեն ինչ փոխվել է
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է ԱՊԼ-ի 14-րդ տուրում ««Արսենալի» հետ հանդիպմանը:
«Վենգերի դարաշրջանից հետո ակումբում ամեն ինչ փոխվել է: Դա միշտ տեղի է ունենում երկար ժամանակ աշխատած մարզչի փոփոխությունից հետո:
Իհարկե, Էմերիի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Նա հիանալի մարզիչ է և «Արսենալում» գերազանց աշխատանք է իրականացնում:
Սակայն «Արսենալը» միշտ լավ թիմ է եղել՝ լավ խաղացողներով և պատմության մեջ լավագույն մարզիչների մեկի անհավանական աշխատանքով: Իսպանացի մարզչի օրոք ակումբում բոլորովին այլ կուլտուրա է:
Մեզ համար բարդ կլինի, քանի որ այս մրցաշրջանում նրանք լավ աշխատանք են կատարել: Նրանք մի քանի բարձրակարգ խաղացող են ձեռք բերել: Կարծում են, նրանք շատ որակյալ կազմ ունեն: Բարդ է լինելու», ասել է Պոչետինոն:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:05-ին: