Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
Հանրապետության տարածքում`
Հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0298564001547027193367308.jpg[/img]
Երևան քաղաքում՝
Հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://st0.shamshyan.com/editor/059556800154702718282818.jpg[/img]