Մխիթարյանի գոլը՝ դեկտեմբեր ամսին «Արսենալի» լավագույնն է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվել էր «Սաութհեմփթոնին» 2:3 հաշվով:
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը, որի խփած առաջին գոլը ճանաչվել է «Արսենալի» դեկտեմբեր ամսվա լավագույնը:
Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների շրջանակում՝ ակումբի պաշտոնական կայքում: