Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Արսենալի» օգոստոս ամսվա լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Արսենալում» ավարտվել է թիմի օգոստոս լավագույն գոլի հեղինակի համար քվեարկությունը:
Երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը նա խփել է «Չելսիին»:
ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալը» հանդիպումն ավարտվեց Մխիթարյանի թիմի պարտությամբ՝ 2:3: