211652_close_icon
views-count2453 դիտում article-date 14:56 08-01-2019

Մեկնարկել է ձմեռային զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զորակոչի ընթացքին հետևելու նպատակով հավաքակայան էր այցելել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Լրագրողների հետ զրույցում ԳՇ պետն ասաց, որ այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել: Նրա խոսքով, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչիկների առողջությանը: «Քանի որ ձմեռ է զորակոչի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև անվտանգության կանոնների պահպանման, որպեսզի առանց որևէ խնդրի մեքենաները զորակոչիկներին հասցնեն զորամասեր»,- ասաց Դավթյանը: Անդրադառնալով զինվորական համազգեստի որակական փոփոխություններին՝ Դավթյանը նշեց, որ նոր ճտքավոր կոշիկների պատրաստման աշխատաքները ավարտվելու փուլում: «Ներքնաշորերը փոխվել են, և մենք հրաժարվել ենք մեկանգամյա ներքնաշորերից`դրանք այլևս չկան: Նաև համազգեստի կտորի որակի փոփոխություն է կատարվել»,- նշեց Դավթյանը:

Նմանատիպ նյութեր