7175 դիտում
22:31 08-01-2015
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. լուսանկարներ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Պաշտպանության նախարարը նախ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկիներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև հավաքակայանում ընթացող բուժզննության գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ:
Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը ներկա է գտնվել վիճակահանության գործընթացին:
Շրջայցի ավարտին էլ պաշտպանության նախարարը ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կարեւորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացի շարունակականությունը՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զորակոչից զորակոչ իրականացվող աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ: Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
9247 դիտում
18:01 08-01-2018
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2516 դիտում
14:56 08-01-2019
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
6906 դիտում
19:04 08-01-2019
Մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
475 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1012 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան