211652_close_icon
views-count3092 դիտում article-date 12:04 08-01-2019

Պեկինում զինված տղամարդը հարձակվել է տարրական դպրոցներից մեկի վրա. տուժել է 20 երեխա

Պեկինում ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակվել է քաղաքի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 20 երեխա: Այդ մասին հայտարարություն է տարածել մայրաքաղաքի Սիչենի շրջանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է հունվարի 8-ին տեղական ժամանակով ժամը11:15-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 20 երեխա, վերջիններս հոսպիտալացված են, նրանցից երեքը ծանր վիճակում են: Ոստիկանությունը կասկածյալին բռնել է հարձակման վայրում: Թե որոնք էին հարձակման դրդապատճառները, առայժմ չի նշվում։

Նմանատիպ նյութեր