Ես մարդասպան չեմ. Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ցավակցել է միջադեպի արդյունքում զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել, որ ինքը չի սպանել տղային։
Նարեկ Գուրուրյանը պատրաստակամություն է հայտնել հանձնվել իրավապահ մարմիններին, միայն թե ապահովեն իր անվտանգությունն ու արդար դատաքննությունը: