ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մառախուղ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:
Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաննեում ձյուն է տեղում:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: