211652_close_icon
views-count69888 դիտում article-date 17:49 06-01-2019

Ողբերգական դեպք Գյումրիում. Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը մեղադրում է բժշկուհուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ Ս. Միքայելյանի հայտարարության, կատարել է պարտականությունների թերի աշխատանք, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազություն՝ ըստ ենթակայության ուղարկելու համար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նշված բժշկական կենտրոնի տեսակետը խնդրի վերաբերյալ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր