59135 դիտում
22:09 27-11-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. 16-ամյա տղան «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Հ. Գ.-ն է։
Հիվանդանոցում բժիշկները Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ բացատրություն տալու։
Կարճ ժամանակ անց Կումայրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Հ. Գ.-ին նույն օրը երեկոյան իրենց տան բակում կատակելիս իր մոտ եղած գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 18 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դ. Պ.-ն։
Փաստի առթիվ ՈստիկանությանԿումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց