29590 դիտում
15:26 04-01-2019
Ավտովթար Լոռու մարզում. 37-ամյա վարորդը ВАЗ 21101-ով բախվել է հաստաբուն ծառին. ՍՊԸ հիմնադիրն ու «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Ղամբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մինասյանը իր վարած ВАЗ 21101 մակնիշի 35 ZV 099 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Մինասյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Մարգարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Մինասյանն աշխատում է «Սան Սեկտոր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, իսկ վիրավոր Ա. Խաչատրյանը՝ «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+