Վրաստանում խոզի գրիպի վարակից առնվազն վեց մարդ է մահացել: Հենց այդքան մահացու դեպք է հաստատվել լաբորատոր ճանապարհով: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման Ազգային Կենտրոնի ղեկավար Ամիրան Ղամքրելիձեն:
Նրա խոսքերով, ներկա պահին վրաց բժիշկների կողմից լաբորատոր հետազոտությամբ գրանցվել է խոզի գրիպի վարակման 144 դեպք, որոնցից 140-ը վերաբերում են խոզի գրիպի տեսակներից մեկին՝ H1N1, իսկ մնացածները H3 վարակ են հանդիսանում