211652_close_icon
views-count11370 դիտում article-date 20:13 03-01-2019

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում», ասված է հեռագրում։

Նմանատիպ նյութեր