211652_close_icon
views-count4169 դիտում article-date 21:11 02-01-2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում 2018 թ. բուժում է ստացել մոտ 400 շահառու. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» 2018 թ. հունվարի 29-ից մինչ այժմ մոտ 400 զինհաշմանդամ շահառու է ընդունել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/soldier/2886995?fbclid=IwAR3UwXNfI5D7QwTSt_QKEeBS4_XwPKVWwBHnXfxP865Jwm-rxyO2g0NXRH4]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը` հավելելով, որ իրենց համար կապ չունի, թե անձը ինչ հանգամանքներում է վիրավորվել, եթե ունի վերականգնողական բուժման կարիք, դառնում է իրենց շահառուն: «Անկախ նրանից, թե զինծառայողը ցրտահարության հետևանքով է ոտքը կորցրել, դիվերսիայի ժամանակ է վիրավորվել, դժբախտ պատահարի հետևանքով է եղել դեպքը, միևնույն է, մեր շահառուն է: Փորձում ենք ամեն ինչ անել, որ ամեն ոք, ով գնում է բանակ և ձեռք է բերում առողջական խնդիր, ամեն կերպ կանգնել նրա կողքին: Բազմաթիվ զինվորներ ոտքի են կանգնել, 4-5 տղա ունեինք, հույս չկար, որ ոտքի կկանգնեին, սակայն իրենք էլ ոտքի կանգնեցին»,-մանրամասնեց նա: «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» իրենց շահառուների կամքի ուժի մասին հպարտությամբ են խոսում, ասում են՝ իրենց տրամադրվածությամբ աջակցում են մասնագետներին: Կենտրոնում այս օրերին շահառուների հետ ստեղծել են տոնական միջավայր, վերականգնողական բուժում ստացող տղաները հյուրերին միանգամից ուղեկցում են «Պատվո սենյակ» ու պատմում` տոնածառի զարդարման աշխատանքներին իրենք էլ են մասնակցել, ամեն ինչ արել են, որ կենտրոնում Նոր տարվա շունչ լինի, ակնկալում են, որ 2019 թվականը հաջողությունների տարի կլինի: Մանրամասները` սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/soldier/2886995?fbclid=IwAR3UwXNfI5D7QwTSt_QKEeBS4_XwPKVWwBHnXfxP865Jwm-rxyO2g0NXRH4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր