211652_close_icon
views-count68908 դիտում article-date 11:18 02-01-2019

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու «06»-ը. պայմանագրային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարը և Ռազմական Ոստիկանության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել Գ. Չոբանյանին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Չոբանյանը որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում էր ՀՀ Պն զորամասում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհը եղել է անցանելի, և տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր