Վենետիկը շբոսաշրջիկների համար մուտքի նոր հարկ է սահմանում
Վենետիկ ժամանող բոլոր զբոսաշրջիկները շուտով ստիպված կլինեն հատուկ հարկ վճարել: Իշխանությունները նշում են, որ քաղաքում անհրաժեշտ է պահպանել մաքրությունը և կարգը այցելուների մեծ ներհոսքի պարագայում: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-46728338]BBC[/url]-ն։
Հարկը տատանվելու է 2,5-ից մինչև 10 եվրո՝ կախված սեզոնից: Այս հարկը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից:
Նոր հարկը առաջին հերթին կառնչվի 1 օրով Վենետիկ այցելողների վրա, ովքեր Վենետիկում են տարանցման նպատակներով։ Այն զբոսաշրջիկները, ովքեր մի քանի օրով են գալիս քաղաք, արդեն իսկ վճարում են նմանատիպ հարկ, որը ներառված է հյուրանոցի սենյակների և վարձակալության արժեքի մեջ:
Քաղաքային իշխանությունները ակնկալում են, որ նոր հարկը տարեկան բյուջեն կավելացնի մոտ 50 միլիոն եվրոյով։