211652_close_icon
views-count119480 դիտում article-date 14:27 31-12-2018

Փրկարար Ձմեռ պապիկների անակնկալ այցը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն. երեխաները նվերները ստացան պատուհանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կերպարանափոխված Ձմեռ Պապու հագուստներով, այցելեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները տանիքից հատուկ ճոպաններով, նվերներով բարձված պարկերով ծեծում էին պատուհանները և նորածինների մայրերին փոխանցում իրենց միջոցներով և իրենց կողմից գնված նվերներ: Ծնողները անակնկալի են եկել, իսկ երեխաներն էլ ժպիտով էին դիմավորում փրկարար Ձմեռ պապիկներին: Հիվանդանոցի ղեկավար կազմը իրենց շնորհակալությունն էին հայտնում փրկարար Ձմեռ պապիկներին, ասելով, որ նման դեպք հիվանդանոցի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մանկահասակների մայրերը Ձմեռ պապիկներից իրենց նվերներն են ստանում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարար Ջմեռ պապիների անգվտանգությունը տեղում վերահսկում էին կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը, թիվ 15 ջոկատի հրամանատր Սերգեյ Բիձյանը: Երեխաների մայրերն էլ, տեսնելով Ջմեռ պապիկներին, բոլորին դիմում էին «պատկեր»-ով: Արդեն հիվանդանոցի բակում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը շամպայնով բարի ծառայություն մաղթեց փրկարարներին ու սահմանն անառիկ պահող հայ զինվորներին, ցանկացավ բարի ծառայություն և նշեց Մեծն Սևակի հայտնի խոսքը. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 439+
439+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր